ՕԵԿ-ը ԲՀԿ-ից պակաս վարչական ռեսուրսներ չունի. Հեղինե Բիշարյան
«Օրինաց երկիր» կուսակցությունը քննարկում է իր համամասնական և մեծամասնական ցուցակները, և դեռ վերջնական որոշում չունի, որպեսզի մանրամասներ հայտնի դրանց վերաբերյալ: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը Tert.am-ին վստահ ություն հայտնեց, որ «Օրինաց երկրի» ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահը:
ՕԵԿ-ում նպատակահարմար չեն գտնում առաջադրվելու բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում, բայց անպայման մեծամասնական առաջադրումներ ունենալու է: Tert.am-ին ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը;
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլով Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը հաստատել էր, որ ՕԵԿ կուսակցությունից առաջադրվելու է Էրեբունու ընտրատարածքներից մեկում: Ավանդաբար, ՕԵկ-ից առաջադրվում են նաև Գյումրիում̀:
«Դեռ քննարկվում է»,-Գյումրիի առնչությամբ ասաց Հեղինե Բիշարյանը:
Փետրվարին կուսակցությունը ընտրությունների օրակարգով հերթական համագումար կանի, սակայն համագումարի օրը ևս հստակեցված չէ:
Tert.am-ի այն հարցին, թե ինչպես են պայքարելու մի կողմից ̀ ֆինանսական և վարչական հզոր լծակներ ունեցող կոալիցիոն գործընկերների̀ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, իսկ մյուս կողմից ընդդիմադիր ընտրազանգված ունեցող Հայ ազգային կոնգրեսի հետ, Հեղինե Բիշարյանը պատասխանեց.««Օրինաց երկիրը» ԲՀԿ-ից ոչ պակաս վարչական ռեսուրսներ ունի, ֆինանսական խնդիրներ էլ չունենք: Եվ մեր 15-ամյա կենսագրությունն ու փորձը վկայում են, որ ՕԵԿ-ը միշտ մարտունակ է եղել»:
Հեղինե Բիշարյանն անդրադարձավ նաև մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, որ ՕԵԿ-ական նախարարները խուսափում են կուսակցական կրծքանշաններ կրելուց,ինչի համար նկատողություն են ստացել: «Նման բան չկա, մոտակա օրերին բոլորն էլ կկրեն: Ուղղակի նախընտրական քարոզարշավից առաջ մենք նպատակահարմար չէին գտել, որ կառավարության անդամները (ՕԵԿ-ական) կրծքանշաններ կրեն»,-ասաց Հեղինե Բիշարյանը:









