Ահաբեկչություն Հնդկաստանում. 13 ոստիկան է զոհվել
Հնդկաստանի Ջարխանդ նահանգում ականի պայթյունից ոստիկանության 13 աշխատակից է զոհվել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունում:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել նահանգի կենտրոն Ռանչա քաղաքից 220 կմ հեռավորության վրա:
Կասկածներ կան, որ պայթյունն իրականացրել են մաոիստ գրոհայինները, որոնք, երկրի իշխանությունների հավաստմամբ, երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքներից են:









