Նոր ռեակտիվ Boeing-787 Dreamliner-ն առաջին անգամ կոմերցիոն թռիչք կատարեց
Նոր ռեակտիվ Boeing-787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռն առաջին անգամ թռիչք կատարեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Հանեդա օդակայանից դեպի Ֆրանկֆուրտ, գրում է All Nippon Airways-ը:
Սա գեր ժամանակակից ինքնաթիռի առաջին միջազգային չվերթն է : Dreamliner-ը կարող է առանց վայրէջք կատարելու թռչել 15 հազ կմ և տեղափոխել 250-330 ուղևոր:
Այս ինքնաթիռի գինը տատանվում է 150-205.5 մլն դոլար: Դրա գլխավոր յուրահատկությունը տնտեսումն է: Մասնագետները փաստում են, որ այն 20 տոկոսով պակաս վառելիք է օգտագործում, քան ներկայում շահագործվող Boeing-ները:









