Չիկագո քաղաքում առաջին անգամ մեկ լրիվ օր կրակոցներ չեն հնչել

03:36 • 21.01.12

Այսօր ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում ոստիկանությունը և քաղաքապետարանը զեկուցել են հիշարժան դեպքի վերաբերյալ: Իրենց տվյալներով, քաղաքում, վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ չեն եղել ոչ կրակոցներ, ոչ սպանություններ: Ոստիկանության տվյալներով` լռության օրը չորեքշաբթին է եղել:

Քաղաքի իշխանությունների հայտարարության համաձայն` առանց կրակոցների մեկ օրը քաղաքում` անվտանգության ոլորտում իրադրության շտկման մասին է վկայում:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` մեգապոլիսում հանցավորության իրավիճակը բարելավելու համար մի քանի ամիս անընդհատ փողոցներում ոստիկանության ուժեղացված ջոկատներ են հերթապահել:

Ոստիկանության տվյալներով, արդեն հինգշաբթի օրը, Չիկագոյում նոր կրակոցներ են հնչել: