Պայթյուն Դաղստանում. կան զոհեր
Դաղստանի Իզբերբաշ քաղաքում «ՎԱԶ-2114» մակնիշի մեքենա է պայթեցվել, գրում է «Ինտերֆաքսը»:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեքենան շրջադարձ է կատարել «Կովկաս» դաշնային մայրուղուց:
Մեքենայում հայտնաբերվել է երեք մարդու դի:
Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները ենթադրում են, որ պայթյունը պետք է որոտար Իզբերբաշ քաղաքում, բայց դեռևս անհայտ պատճառներով այնտեղի է ունեցել է քաղաքից 700 մ հեռավորության վրա:
Զոհվածների ինքնությունը դեռ պարզ չէ:









