Բնակարանում հայտնաբերել են շտապօգնություն զանգողի դին
Հունվարի 21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 5-րդ Զանգվածի Մառի փողոցի թիվ 9 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և դիմել է «1-03» ծառայություն, որի ժամանելուց հետո չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Բացելով բնակարանի դուռը` փրկարարները հայտնաբերել են 1940թ. ծնված Մ. Բաղդասարյանի դին:









