Թուրքիայում դեմքի և վերջույթների տրանսպլանտացիայի վիրահատություն է իրականացվել

18:38 • 21.01.12

Այսօր Թուրքիայում հաջողությամբ ավարտվել է դեմքի տրանսպլանտացիայի վիրահատություն:

Ինչպես հայտնում է zaman պարբերականը, հղում անելով վիրահատությունը կատարած Աքդենիզի համալսարանի բժիշկների խումբը, դեմքը վերցրել են մահացած մարդուց և այն տեղափոխել հրդեհի հետևանքով դեմքից զրկված 19-ամյա մի երիտասարդի դեմքի փոխարեն: Հայտնի է, որ 34-ամյա դոնորը 12 օր առաջ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել էր գնացքի տակ և կլինիկական մահ տարել: Ընտանիքը համաձայնել է նրա դեմքը, երկու ձեռքերն ու ձախ ոտքը տրամադրել վիրահատության համար:

Թուրքիայի առողջապահության նախարարության ներակայացուցիչների գլխավորած հատուկ խումբը վիրահատությունը կատարել է անցած գիշեր Անթալիայում: Իսկ դոնորի երկու ձեռքերն ու ձախ ոտքը վիրահատվելու և միացվելու են 34-ամյա Աթիլա Քավդրայի ձեռքերի և ոտքի փոխարեն: