Զայրացած և մերկ ուկրաինուհիները գրոհել են Հնդկաստանի դեսպանատունը (լուսանկարներ)
Երկու օր առաջ FEMEN շարժման 4 ակտիվիստներ «սրբազան կովերի» հանգստությամբ գրավել էին Ուկաինայում Հնդկաստանի դեսպանատան պատշգամբը: Ակտիվիստները պաստառներ էին պարզել «Մենք մարմնավաճառներ չենք», բացակաչում էին «Դելի, փակիր քո բորդելները», «Ուկրաինուհիները մարմնավաճառներ չեն»: Բոլոր ակտիվիստները ձերբակալվել և ոստիկանությոն էին տարվել:
FEMEN-ի «Կարմայի ախտորոշում» ակցիան ուղղված էր Հնդկաստանի ԱԳՆ-ի պաշտոնական քաղաքականության դեմ, որը իր դեսպանատներում խստացնում է հետխորհրդային երկրների 15-ից 40 տարեկան կանանց Հնդկաստան մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը: Այսպիսով, պաշտոնական Դելին նպատակ ունի պատնեշվել հետխորհրդային երկրների կանանց մուտքից` մեղադրելով վերջիններիս հնդկական սեքս ինդուստրիայի աննախադեպ ծավալման մեջ:



















