Եվրոպայի թուրքերը Փարիզում ցույց են անում
Ինչպես հայտնում է haber7.com-ը, եվրոպական բազմաթիվ երկրներում բնակվող միգրանտ աշխատողներն այսօր երթ են կազմակերպել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ: Թուրքական աղբյուրները նշում են, որ փարիզյան ցույցին ամենաքիչը 35 հազար մարդ է մասնակցել:
«Իրականում շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին: Սարկոզին 5 տարի Ֆրանսիայում ոչինչ չի արել, բայց ամենաքիչը այս օրինագծով հաջողել է միավորել այստեղ բնակվող թուրքերին: Այդ պատճառով էլ պարտական ենք նրան» ասել էր Ֆրանսիայում թուրքական կազմակերպությունների համակարգողը:
Denfert Rochereau հրապարակում տեղի ժամանակով 12-ին Ազգային ժողովի առաջ սկսվելիք ցույցը ավարտվելու է ժամը 17-ին: Հունվարի 23-ին Սենատի կողմից քննարկվելիք օրինագծի դեմ օրը Ազգային ժողովի առջև ցույց է կազմակերպվելու:
Ֆրանսիայի ոստիկանությունը անվտանգության միջոցներ է ձեռնարկել ցույցի հետ կապված, չնայած, որ թուրքական միությունների կողմից ևս 500 մարդ ցուցարարների անվտանգությունն է ապահովում:









