Գեղամ Ղարիբջանյանը հանձնել է իր ավտոմեքենան արձակուրդ գնալու կապակցությամբ

13:18 • 21.01.12

Այսօր մամուլի համաձայն̀ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի մեքենան հանձնվել է նրան ժամանակավոր փոխարինող Գագիկ Մխեյանին` երգչուհի Սոֆի Մխեյանի հորը: Tert.am-ին Գ. Ղարիբջանյանն այս առնչությամբ ասաց. «Ես հիմա արձակուրդում եմ , ու չեմ էլ հետաքրքրվում»:

Գեղամ Ղարիբջանյանը չգիտի̀ մեքենան որտեղ կամ ում մոտ է, քանի որ արձակուրդ գնալու կապակցությամբ հանձնել է մեքենան: Ժամանակին ԱԳՆ-ից Ազգային Ժողով գործուղված Գեղամ Ղարիբջանյանից հարցրեցինք̀ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ արձակուրդից հետո վերադառնալու է դիվանագիտական աշխատանքին̀ ԱՄԷ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելով: Վերջինս այս կապակցությամբ հստակ որևէ բան կարող է ասել միայն փետրվարի 10-ից հետո: