Ինչո՞ւ է Կարեն Արայանի դատը դռնփակ
Այսօրվա մամուլում տեղեկատվություն կար, որ հունվարի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով քրեական դատավարությունը կանցնի դռնփակ:
«Նման դեպքում դատավորը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ որոշել, որ դատական նիստը անցկացվում է դռնփակ, քանի որ խոսքը անձի արժանապատվության և անձնական կյանքի գաղտնիության մասին է»,- Tert.am-ին մեկնաբանեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ըստ իրավաբանի̀ այս նորմը սահմանված է Սահմանադրության 19-րդ և Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով: «Դատական քննության հրապարակայնությունը» ասում է , որ դռնփակ նիստեր են անցկացվում «հանրության բարքերի , հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության» նկատառումներով:
Հիշեցնենք, որ մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփանակատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը, որում անցնում էին բազմաթիվ անչափահաս տուժողներ, նույնպես դռնփակ էր: Դատական պրակտիկայում այս նորմը վերաբերում է նաև չափահասների բնռնաբարության դեպքերին:
Հիշեցնենք, որ առաջիկայում մեկնարկող դատավարության ժամանակ որպես տուժող կողմ դատաքննական ցուցմունքներ կտա դերասանուհի Անժելա Սարգսյանը: Իսկ ամբաստանյալի աթոռին վերջինիս 25 –ամյա նախկին զուգընկեր Կարեն Արայանն է:









