Լիբիացիները պահանջում են շարիաթ ընդունել

14:30 • 21.01.12

Ավելի քան 3 հազ լիբիացի դուս է եկել Բենգազի քաղաքի կենտրոնական հրապարակ`պահանջելով երկրում ընդունել իսլամական իրավունքի` շարիաթի նորմերը:

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ`ցուցարարները կոչ են անում շարիաթը ճանաչել պետության օրենսդրության հիմքը և որ այդ նորմն ամրագրել երկրի նոր սահմանադրությունում: Նրանք պահանջում են նաև իսլամին պետական կրոնի կարգավիճակ տալ: