Մուսուլման եղբայրները կզբաղեցնեն Եգիպտոսի խորհրդարանի գրեթե կեսը

18:23 • 21.01.12

Եգիպտոսում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Դրանց համաձայն, խորհրդարանական մանդատների կեսից քիչ պակաս տեղեր կունենա Ազատության կուսակցությունը, որը սերտ կապեր ունի արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, որն արգելված էր իշխանությունիցհ եռացված Հոսնի Մուբարաքի հետ:

Երկրորդ տեղում «Ալ-Նուր» կուսակցությունն է, որը կունենա խորհրդարանի տեղերի մեկ քառորդը, իսկ երրորդը «Վաֆդ» աշխարհիկ կուսակցությունն է:

Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարդ բազմաստիճան համակարգովմ իսկ նորընտիր մարմնի առաջին նիստը տեղի է ունենալու արդեն երկուշաբթի օրը:

Փետրվարին ավարտվելու է խորհրդարանի վերին պալատի ընտրությունները, ինչից հետո արդեն լիարժեք օրենսդիր մարմնի առաջնահերությունը նոր սահմանադրության մշակումն է լինելու: