Ֆրանսիայում Նապոլեոն Լենդ կկառուցվի
Ֆրանսիայում ծրագրում են կառուցել զվարճանքների այգի` ի պատիվ Ֆրանսիայի միակ ցմահ կայսր Նապոլեոն Բոնապարտի, գրում է Daily Telegraph-ը:
Նապոելոեն Lենդը կդառնա Դիսնեյլենդի մրցակիցը: Ենթադրվում է, որ դրա ստեղծման համար կծախսվի 180 մլն եվրո: Նախկին նախարար Իվ Ժերոի խոսքով, ում պատկանում է նման ծրագիր ստեղծելու մտահղացումը, զվարճանքների այգին կատարյալ կլինի ընտանեկան հանգստի համար: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2014 թ. և կտևեն 3 տարի:
Զվարճանքների այգին կլինի Մոնտրյո քաղաքում` Փարիզից ոչ հեռու, որտեղ 1814 թ. Նապոլեոնը հաղթեց ռուս-ավստրիական զորքերին: Այգում կցուցադրվի նաև Վաթերլոոյի 1815 թ. ճակատամարտը: Այցելուները կկարողանան մասնակցել նաև ջրային շոուին:









