Թուրքը ողջ է մնացել 3 օր ձնե գերության մեջ մնալուց հետո
Թուրքիայի հյուսիսային Բարթըն քաղաքում հինգ օր տևած ձյան հետևանքով փլված շենքի տակ հայտնաբերվել է կենդանի մնացած 63-ամյա Հալիլ Օզլեմին:
Նա պատմել է, որ անտուն լինելու պատճառով բնակություն էր հաստատել մի անբնակ շինությունում, որը առատ ձյան հետևանքով առաջացած ձնահյուսքի տակ է մնացել, իսկ ինքը երեք օր -6 ջերմաստիճանի պայմաններում սպասել է փրկության:
Փրկարարները նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել և տուժածին տեղափոխել են հիվանդանոց:









