Պեպեի 7 կեղտոտ արարքները (տեսանյութեր)

12:56 • 21.01.12

Sports.ru-ն ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի խաղացող Պեպեի կատարմամբ ամենակեղտոտ 7 արարքները: Հիշեցնենք, որ օրերս Պեպեն "Բարսելոնայի" հետ խաղում կանգնեց Լիոնել Մեսսի ձեռքին:

7. «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ
Դեռևս որպես «Պորտուի» խաղացող Պեպեն ուշադրության կենտրոնում է հայտնվել դերասանական տաղանդով: Խոսքն ընդամենը ընկերական խաղի մասին է, որում Պեպեն ձևացնում է, թե Ռունին ուժեղ հարված է հասցրել իր դեմքին: Պատահական չէ, որ անգլիացի ֆուտբոլիստը օրերս հիմար անվանեց Պեպեին` Մեսսի ձեռքը տրորելու համար:

 

6. «Բարսելոնայի» դեմ
Նախորդ տարի կայացած Էլ Կլասիկոներից մեկի ժամանակ Պեպեն բավական կոպիտ խաղաց նույն Մեսսի դեմ:

 

5. «Բարսելոնայի» դեմ
Վերջին Էլ Կլասիկոյի ժամանակ Պեպեն փորձեց Ֆաբրեգասին ժամանակից շուտ ուղարկել հանդերձարան` ձևացնելով, թե նրանցից հարված է ստացել դեմքին:

 

4. «Լևանտեի» հետ
«Լևանտի» խաղացող Խավի Տորեսը ևս շատ լավ ճանաչում է Պեպեին:

 

3. «Լիոնի» հետ
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Ռեալը» «Լիոնի» նկատմամբ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Պեպեն այդ խաղում մի քանի անգամ աչքի ընկավ կոպտագույն խախտումներով:


 

2. «Բարսելոնայի» դեմ
Երկրորդ տեղում է ամենաթարմ արարքը, որի մասին այդքան խոսվում է վերջին օրերին:

 

1. «Խետաֆեի» դեմ
2008/09թթ. Իսպանիայի առաջնությունում Պեպեն առավել քան անվայել պահվածք ցուցաբերեց Ֆրանսիսկո Կասկերոյի նկատմամբ և որակազրկվեց միանգամից 10 խաղով: