Կրասնոդարի երկրամասում 24 տոննա նավթ է արտահոսելել

15:31 • 21.01.12

Կրասնոդարի շրջանում աշխատանքներ են տարվում` թափված նավթի վերացման համար, որը տեղի էր ունեցել Կրասնոդար-Կրիմսկ նավթատարից 62 կմ հեռավորության վրա, գրում է vesti.ru-ն:

«Այժմ աղտոտված գրունտը արտահանում են Սևերսկի ասֆալտի գործարան, որտեղ այն պետք է մշակվի»,-հայտարարել է Կրասնոդարի Վառելիքաէներգետիկ համալիրի վարչությունը:

Նավթը թափվել էր տեխնիկական աշխատանքների իրականացման ժամանակ: Ընդհանուր առմամբ թափվել է 24 տոննա նավթ: Վթարը տեղի է ունեցել Իլսկի խոշոր գյուղից 3 կմ և Ուբին գետից 2 կմ հեռավորության վրա: Նավթը գետ չի լցվել: