Լատվիայի նախագահի և խորհրդարանի խոսնակի ավտոմեքենաները իրար են բախվել

03:41 • 21.01.12

Երեկ Ռիգայի կենտրոնում իրար են բախվել Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշի և բալթյան հանրապետության Սեյմի (խորհրդարան) խոսնակ Սոլվիտա Աբոլտինի ավտոմեքենանները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

Պատահարը տեղի է ունեցել Ռիգայի կենտրոնի Ազատության արձանի մոտ: Լատվիայի նախագահը պատահարից քիչ առաջ մեքենաից դուրս էր եկել, իսկ Սեյմի խոսնակը, ով պատահարի ժամանակ մեքենայում էր, վթարից չի տուժել:

Փաստի առթիվ քննություն է սկսվել: