Սևանցի երիտասարդներն ապօրինաբար 10 սոճի են հատել
«Սևան ազգային պարկում» և «Ախթամարի» տեղամասի անտառահատվածում
Սևանի շրջանի Ծովագյուղի չորս երիտասարդ բնակիչ ապօրինաբար 10 սոճի են կտրել:
Ոստիկանության Սևանի բաժնում ծառահատման մասին հաղորդագրությունն ստացվել է հունվարի 20-ին, ժամը 15:00-ին:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 23:10-ին, բերման են ենթարկվել Ծովագյուղի բնակիչներ, 1990 թ. ծնված Թովմաս Թ.-ն և նրա հասակակիցներ Զավեն Թ.-ն, Արտակ Խ.-ն և Վահագն Թ.-ն, ովքեր խոստովանել են որ հունվարի 18-ին, ժամը 13:00-ից մինչև ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում նշված անտառահատվածում ապօրինի հատել են 10 սոճի:
Թովմաս Թ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք սղոցը և կացինը: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:









