Սիրիայում կալանավորների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել

17:09 • 21.01.12

Սիրիայոի հյուսիս-արևմուտքում ահաբեկչություն է իրականացվել ոստիկանական շարասյան վրա: Միանգամից 4 պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում վերացել է կալանավորներ տեղափոխող ավտոբուսը: Զոհվել է նվազագույնը 15 դատապարտյա, ևս 26 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ կալանավորները զանգվածային հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված անձինք են եղել:

Ահաբեկիչները հարձակվել են նաև պայթյուններից հետո դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադի վրա:

Սիրիայում աշխատող իրավապաշտպանները հաստատել են հարձակման մասին տեղեկությունները: