Ամերիկացիներին տարհանում են հրդեհների պատճառով

13:46 • 21.01.12

Ամերիկյան Նևադա նահանգի Ռինո քաղաքի բնակիչներին զանգվածաբար տարհանում են, անտառային հրդեհների պատճառով, գրում է vesti.ru-ն:

Հրդեհն արդեն ավերել է ավելի քան 20 շինություն, կան տուժածներ:

Ընդհանուր առմամբ առնվազն 10.000 մարդ լքել են իրենց տնեըր: Այս պահին հնարավոր է եղել մեկուսացնել կրակը: Չնայած տեղի իշխանությունը կոչ է անում բնակիչներին դեռ չվերադառնալ իրենց տները: