ԱՄՆ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում համակարգի փոփոխություններ է առաջարկել
Ուրբաթ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոզեֆ Տորսելան հայտարարել է, որ կպայքարի ՄԱԿ-ում մարդու իրավունքների խորհրդի ընտրության համակարգի բարեփոխման համար՝ տեղեկացնում է svobodanews.ru լրատվական կայքը։
Համակարգի փոփոխման գլխավոր իմաստը կայանում է նրանում, որ այն երկրները, որտեղ մարդու իրավունքները պարբերաբար խախտվում են, տվյալ խորհրդում ներկայացուցիչ ունենալու իրավունք չունենան։
2010թ. խորհրդում տեղ գտան 8 երկրի ներկայացուցիչեր, որոնց թվում էին՝ Լիբիան, Մալայզիան և Անգոլան։
Տորսելան հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը կաշխատի նոր համակարգի վրա, որի շնորհիվ նույն բարեփոխումները կգործածվեն ՄԱԿ-ի բոլոր խորհուրդներում։









