Փախցրել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենան և մասնատել

13:24 • 21.01.12

Ոստիկանությունը բերման է ենթարկել 30-ամյա մի երիտասարդի, ով խոստովանել է, որ. դեկտեմբերի 17-ին ինքն է փախցրել է 2011թ «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա, որի մասին հաղորդագրություն էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Միքայել Մարկոսյանը նաև խոստովանել է, որ ավտոմեքենան փախցնելուց հետո այն մաս-մաս էր արել` գողանալով 4 անիվները, մարտկոցն ու գազի բալոնը, իսկ ավտոմեքենան թողել
Աշտարակ քաղաքից Օշական գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին` «Մաշտոցի տառեր» հուշարձանի մոտ:

Կատարվում է նախաքննություն: