Հարավային Սուդանում ձերբակալված Հայաստանի քաղաքացուն ազատ են արձակել

23:26 • 22.01.12

Հարավային Սուդանում ձերբակալված օդաչուները ազատ են արձակվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Սուդանական «Փարք Էյր» ընկերությանը պատկանող AN-32 ինքնաթիռի անձնակազմը ձերբակալվել էր 2011-ի դեկտեմբերի 28-ին Հարավային Սուդանում: Անձնակազմի անդամները Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Սուդանի քաղաքացիներ են:

Նշվում է, որ օդաչուները մտադիր չեն հեռանալ այդ երկրից և շարունակելու են իրենց աշխատանքը նույն ընկերությունում: