Կիսամերկ ճապոնացին փորձել է կայսեր հետ հանդիպել` ստորգետնյա ճանապարհով
Երեսնամյա մի ճապոնացի անցած գիշեր Տոկիոյում կայսերական պալատի ստորգետնյա ճանապարհով փորձել է լողալով հասնել կայսերը և հանդիպել նրա հետ: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, կիսավարտիքով տղամարդուն ձերբակալել են միապետի անվտանգության աշխատակիցները:
Այն հարցին, թե որն է հանդիպման նպատակը, տղամարդը պատասխանել է. «Ես եկել եմ կայսեր հետ հանդիպելու»: Նախնական տվյալի համաձայն` այցելուն քաղաքական շարժառիթներ չի ունեցել:
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև 2008 թվականին: Մերկ բրիտանացին սուզվել էր Ճապոնիայի միապետի պալատի առջև գտնվող փոսը: Մեկ ժամ ջրում անցկացնելուց հետո, նա դուրս էր եկել ափ և ձերբակալվել:









