Իրանի ափերի մոտ ուղևորատար նավ է խորտակվել

10:45 • 22.01.12

Իրանի ափերի մոտ շաբաթ ուղևորատար նավ է խորտակվել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել Բենդեր Աբաս նավահանգստից ոչ հեռու:

Նավում գտնվել է 22 մարդ: Նրանցից յոթին հաջողվել է փրկվել, մյուսների ճակատագիրն անհայտ է: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Խորտակված նավը Հորմուզ կղզուց ուղևորվում էր Բենդեր Աբաս նավահանգիստ:

Պատճառների մասին դեռ չի հաղորդվում: