Խորվաթիայում Եվրամիությանն անդամակցության հանրաքվե է անցկացվում

11:31 • 22.01.12

Խորվաթիայում այսօր առավոտյան մեկնարկել է երկրի` Եվրամիությանն անդամակցության հանրաքվեն: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, բոլոր ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամով առավոտյան 07.00-ին և կփակվեն ժամը 19.00-ին:

Հանրաքվեի նախնական արդյունքների մասին կհայտարարվի ավարտից ընդամենը մեկ ժամ անց: Եվրամիության անդամ դառնալու որոշման համար անհրաժեշտ է ընտրողների կեսից ավելիի ձայնը:

Հարցումների համաձայն` ԵՄ-ին անդամակցությանը կողմ է խորվաթցիների մոտ 60 տոկոսը: Երկրի իշխանություններն ու խոշոր քաղաքական կուսակցությունները բնակչությանը կոչ են արել կողմ քվեարկել անդամակցությանը: Երկրի նախագահ Իվո Իոսիպովիչը եթերով հայտարարել է, որ խորվաթ ժողովուրդը պետք է ընդունի «երկրի պատմության ամենակարևոր որոշումներից մեկը»: