Ֆրանսիայի կրթության նախարարի կինն ինքնասպանություն է գործել

19:37 • 22.01.12

Ֆրանսիայի կրթության նախարար Լյուկ Շատելի կինը` Ասթրիդ Հերենշմիդտը, ինքնասպանություն է գործել, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»` երկրի կրթության նախարարությանն արված հղումով:

«Լյուկ Շատելը հաստատել է անձնական ողբերգության փաստը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Նա խնդրում է հարգանք դրսևորել իր անձնական կյանքի, իր երեխաների, ընտանիքի և հենց իր հանդեպ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Առայժմ անհայտ է, թե նախարար Շատելի կինը կոնկրետ ինչպես է վերջ տվել կյանքին: Նրանք ամուսնացել էին 1991-ին, ունեն 4 երեխա: