Թալիբները տարածել են պակիստանցի զինվորականների գնդակահարման տեսանյութը

20:40 • 22.01.12

Թալիբան շարժումը տեսանյութ է տարածել, որում ներկայացված է 15 պակիստանցի զինվորականների գնդակահարությունը, որոնց գերի էին վերցրել 2011-ի դեկտեմբերին, հայտնում է BBC-ն: Գերեվարումը տեղի էր ունեցել Պակիստանի հյուսիս-արևելքում` Տանկ քաղաքի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ: Հաղորդվում է, որ զոհված զինվորականների մարմինները հայտնաբերվել էին հարձակումից մի քան օր անց:

Ավելի քան 2 րոպե տևողությամբ տեսագրության մեջ պատկերված է 15 մարդու սպանություն, որոնց աչքերն ու ձեռքերը կապված են: Տեսագրության մեջ լսվում է ձայն, որը հայտնում է, թե գնդակահարությունը վրեժ է 12 թալիբների մահվան համար:
Պակիստանում հաստատել են, որ այդ տեսանյությում հենց պակիստանցի զինվորներն են: