Բոնիի ու Քլայդի զենքը վաճառվել է 210 հազար դոլարով

10:24 • 22.01.12

Քանզաս Սիթիի աճուրդում հայտնի ամերիկացի հանցագործ սիրահար զույգ Բոնի Փարքերի և Քլայդ Բերոուի զենքը վաճառվել է 210 հազար դոլարով:

Ինչպես կիրակի հաղորդում է BBC-ն, Թոմփսոնի ինքնաձիգի և «Վինչեսթեր» որսորդական հրացանի տերը ցանկացել է անհայտ մնալ:

Զենքը ոստիկանների ձեռքին է հայտնվել 1933 թվականին. իրավապահների ու Բոնիի և Քլայդի միջև փոխհրաձգության հետևանքով սպանվեել են երկու ոստիկան, իսկ հանցագործներին հաջողվել է փախչել` թողնելով ինքնաձիգն ու որսորդական հրացանը:

Նրանք սպանվել են մեկ տարի անց` հայտնվելով ոստիկանների որոգայթում: