Ադրբեջանը հրաժարվել է իջեցնել Թուրքիային մատակարարվող գազի գինը

23:09 • 23.01.12

Ադրբեջանն ու Իրանը մերժել են թուրքական կողմի` իրեն մատակարարվող գազի գների իջեցման առաջարկը, հաղորդում է AZE.az-ը: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ գազի գնի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն: Բնական գազի արտահանման թուրք-ադրբեջանական պայմանագրով Թուրքիա բնական գազի արտահանումը կազմում է 6,6 մլրդ խորանարդ մետր:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե իջեցվելու է ռուսական բնական գազի մատակարարման գինը: Ընդ որում` Թուրքիան հրաժարվել էր գինը որոշակիացնելուց:

Թուրքական իշխանությունները նաև այլ երկրներից` Ադրբեջանից, Իրանից և Նիգերիայից, ստացվող գազի գների իջեցում էին ակնկալում: