Երևան-Աշտարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

09:50 • 23.01.12

Հունվարի 23-ին, ժամը 05-37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի`դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:58-ին, մարվել է 06:14-ին: Այրվել է Հայկազ Վարդանյանին պատկանող «ՎԱԶ 2170» մակնիշի 41 SD 111 ետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: