6,2 բալ հզորությամբ երկրաշարժ Չիլիում

23:10 • 23.01.12


Չիլիի հարավային ափում 6,2 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ամերիկացի մասնագետների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բիո-Բիո շրջանի Կոնսեպսյոն քաղաքից 50 կմ հյուսիս:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում է 19,5 կմ խորության վրա: Առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Չիլին գտնվում է Խաղաղօվկիանոսյան «հրե գոտու» շրջանում, որտեղ գրանցվում է աշխարհի բոլոր ստորգետնյա ցնցումների 85 տոկոսը:

2010-ի փետրվարին 8,8 բալ հզորությամբ երկրաշարժից ու դրան հաջորդած ցունամիից Չիլիում 500 մարդ էր զոհվել: