Ընտանեկան սկանդալից հետո չինացին պայթեցրել է իրեն ու հարազատներին

14:57 • 23.01.12

Չինաստանի Հունան նահանգի գյուղերից մեկի բնակիչը ինքնասպանություն է գործել, միաժամանակ սպանելով ընտանիքի անդամներին: Տղամարդը, ընտանեկան ընթրիքի ժամին ներխուժել է իր զարմիկի տուն և գործի դրել իր մարմնին ամրացված պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 6 մարդ ` տեղեկացնում է BBC-ն:

Ոստիկանության տվյալներով` տղամարդու և իր զարմիկի միջև վեճ է ծագել, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգական դեպքը: