Costa Concordia-ի աղետի զոհերի թիվը հասավ 15-ի

20:04 • 23.01.12

Իտալիայի ափերի մոտ աղետի մատնված Costa Concordia զբոսանավի վրա ևս 2 զոհերի մարմիններ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը, հղում անելով տեղի քաղաքացիկական պաշտպանության ներկայացուցիչ Ֆրանկո Գաբրիելիին:

«Մենք չորորդ տախտակամածում ևս 2 կնոջ դի ենք հայտնաբերել: Այսպիսով զոհերի թիվը հասավ 15-ի: Վերջին 2 զոհերի ընտանիքները արդեն տեղեկացված են», - ասել է Գաբրիելին

Հիշեցնենք, որ 2012թ. Հունվարի 14-ին Costa Concordia զբոսանավը վթարի էր ենթարկվել Իտալիայի Տոսկանա մարզի Ջիոլո կղզու մերձակայքում։ Նավում այդ պահին ավելի քան 4200 ուղևոր է եղել:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: Անհետ կորած է համարվում 20 զբոսաշրջիկ և անձնակազմի անդամ: