Դավիթաշենում երեխան փակված էր մնացել բնակարանում
Այսօր ժամը 17:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 34-րդ շենքի 53-րդ բնակարանի դուռ փակվել է, և ներսում է մնացել մի երեխա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և 2004թ. ծնված Արթուր Հակոբյանին անվնաս հանձնել ծնողներին:









