Ֆրանսահայերն այսօր կանցկացնեն հանրահավաք
Այսօր Ֆրանսիայի Սենատի վերին պալատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությանն ընդառաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) կկազմակերպի հանրահավաք:
Այս մասին Tert.am-ին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա թեև նշեց, որ 100 տոկոսանոց երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, սակայն կրկին համոզմունք հայտնեց, որ օրիանգիծը կընդունվի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակն օրերս տարածել էր հաղորդագրություն, որում ասված էր, որ Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդունվի:
Սենատում քվեարկությունը նախատեսվում է այսօր, որի քննարկումը Փարիզում կսկսվի տեղական ժամանակով 15:00-ին:









