Կադաֆիականները գրավել են Լիբիայի Բանի-Վալիդ քաղաքը
Լիբիայում, Տրիպոլիից հարավ-արևելք գտնվող Բանի-Վալիդ քաղաքը գրավել են երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիին հավատարիմ զինված խմբավորումները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը հղում անելով քաղաքի իշխանության ներկայացուցիչ Բարեկ ալ-Ֆուտմանիին:
Լիբիայի սպանված նախկին ղեկավարի կողմնակիցները գրոհել են նախկին ապստամբների բազան, ամբողջովին այն շրջապատելով: Զինված մարտերի ընթացքում զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև բրիգադի հրամանատարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախկին իշխանությանը համակրող ուժերը գրոհել էին ապստամբների` որոնք այժմ կոչվում են կառավարամետ ոստիկանության ջոկատներ, ճամբարը: Բազան շրջապատվել էր և մի քանի ժամ անց հանձնվել:









