Տարեկան 82 տոննա հերոին է մտնում Թուրքիա

14:16 • 23.01.12

Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի հրապարակած 2011թ.-ի համաշխարհային թմրանյութերի վերաբերյալ զեկույցի համաձայն` տարեկան 82 տոննա հերոին է մտնում Թուրքիա:

Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի Թուրքիայում իրականացվող գործողությունների արդյունքում Եվրոպայում բարձրանում է թմրանյութի գինն ու ընկնում որակը:

ՄԱԿ-իտվյալներով` Աֆղանստանից այլ երկրներ առաքվող թմրանյութի քանակը մոտ 360 տոննա է: Միայն 160 տոննա հերոին գնում է Պակիստան, 115 տոննա` Իրան, և 90 տոննա` Ասիայի երկրներ:

Աֆղանստանից Պարսկաստան մտած 115 տոննա հերոինի 82 տոննան էլ Թուրքիա է անցնում: Զեկույցում նշվում է, որ Թուրքիա մտած թմրամիջոցի մեծ մասը Ստամբուլով անցնում է Հունաստան և Բուլղարիա, իսկ այնտեղից էլ Բալկանյան երկրներ:
Նշվում է, որ Թուրքիա և Իրան մտնող թմրանյութի մեծ մասի թիրախ է Եվրոպան: Ուշագրավ է, որ վերջերս հաճախակի են դարձել թմրանյութի ծովային փոխադրումները:

Եվրոպայից Մերձավոր Արևելք գնացող քափթագոն տեսակի թմրամիջոցի համար հիմնական անցուղի է հենց Թուրքիան: