Երևանի մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ աշխարհի առաջատար 30-յակում

12:25 • 23.01.12

Երևանի մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ՄԶՄԿ-ն (ICHD) ընդգրկվել է թափանցիկության և արդյունավետ կառավարման խնդիրները ուսումնասիրող աշխարհի լավագույն 30 գիտահետազոտական կենտրոնների ցանկում (Top Thirty Transparency and Good Governance Think Tanks): Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

Գիտահետազոտական կենտրոնի վարկանիշը կազմել է Փենսիլվանիայի Միջազգային հարաբերությունների համալսարանի ծրագրի կողմից:

Առաջին երեք տեղերը զբաղեցրել են Transparency International-ը, Amnesty International-ը և Freedom House-ը:
«Աշխարհի լավագույն 30 գիտահետազոտական կենտրոնների ցանկում հայտնվելը բացի հաճելի լինելուց նաև պարտավորեցնող է: Մանավանդ, երբ քեզ գնահատում են ոչ Հայաստանում, այլ դրսում: Պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ տարի ևս արժանի լինենք այս գնահատականին»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ծրագրի շրջանակներում մինյանց մասին կարծիք են հայտնում ավելի քան 3000 նմանատիպ կենտրոններ, այնուհետև կենտրոնների աշխատանքները ուսումնասիրում են փորձագետները: Ի վերջո, մշակված մեթոդոլոգիայի շուրջ յոթը փուլերը անցնելուց հետո, որոշվում է են լավագույնները:

«Մենք մի քանի տարի առաջ էլ ընդրկվեցինք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թափանցիկության և արդյունավետ կառավարման խնդիրները ուսումնասիրող 25 լավագույն կենտրոնների ցուվակում:

Հիշցնենք, որ Երևանի մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում գործում է 2000թ-ից: