Թուրքերը կրկին երթ են կազմակերպելու սենատի առաջ
Եվրոպայի թուրք դեմոկրատների միության նախագահ Ահմեթ Օղրաշը նշել է, որ այսօր մեկ անգամ ևս Ֆրանսիայի թուրք քաղաքացիները, նախքան օրինագծի հաստատումը, ցույց են կազմակերպելու Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքի առաջ, հայտնում է թուրքական Sabah պարբերականը։ Հիշեցնելով, որ շաբաթ իրականացված բողոքի մեծ երթը, որին մոտ 35 հազար մարդ էր հավաքվել, հաջողությամբ ավարտվեց, Օղրաշը հույս է հայտնել, որ չնայած աշխատանքային օր լինելուն, միևնույն է` սպասվում է մեծ թվով թուրքերի մասնակցություն: Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այսօր գնալու է Սենատ, և նախքան օրինագծի ընդունումը ևս մեկ անգան հանդիպելու է լիազորների հետ: Մինչև այս պահը 5 հազար բողոքի նամակ է ուղղարկվել սենատի ղեկավարությանը:









