Ռուսաստանում ոստիկանը ծեծելով սպանել է դեռահասին

13:02 • 23.01.12

Սանկտ Պետերբուրգցի ոստիկանը խոստովանել է, որ գողության պահին ձերբակալել է մի դեռահասի, որին տանելով ոստիկանական բաժանմունք, դաժան ծեծի է ենթարկել: Ավելի ուշ, հիվանդանոց տեղափոխման ճանապարհին տղան մահացել է:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, լույս հունվարի 22-ի գիշերը Նևսկի շրջանի ոստիկաններն ականատես են եղել, թե ինչպես է 15- ամյա մի դեռահաս կողոպտում 45-ամյա մի կնոջ, ինչից հետո իրավապահները բռնել են նրան ու տարել տեղամաս: Փորձաքննությունը պարզել է, որ նա մահացել է ծեծի հետևանքով:

24-ամյա լեյտենանտը խոստովանել է, որ նա է դաժան ծեծի ենթարկել տղային, ինչի պապտճառը, սակայն, չի կարողացել բացատրել:

Տղայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, մեղավորին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: