Իշխանությունները ցանկանում են, որ ընդդիմությունն անցնի խորհրդարան. քաղաքագետ
Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որպեսզի ընդդիումության ներկայացուցիչները պատգամավորական մանդատներ ստանան մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Պատճառն այն է, որ իշխանությունը հասկանում է, որ եթե ընդդիմության ներկայացուցիչները լինեն խորհրդարանում, կնշանակի որ Հայաստանում քաղաքական սուր ճգնաժամ չկա»,- ասաց նա:
«Սա հնարավորություն կտա միջազգային հանրության առջև ներկայանալ այնպես, որ մենք ավտորիտար չենք, ընդհակառակը՝ բարեփոխումների կողմնակից ենք: Իսկ խորհրդարանում ընդդիմությունը փոքրամասնություն կկազմի և կարևոր հարցերի վրա մեծ ազդեցություն չի կարողանա ունենալ»,- բացատրեց Էդգար Վարդանյանը:
Ըստ քաղաքագետի` առաջիկա ընտրությունների արդյունքում խորհրդարանում անցած ընդդիմադիր ուժերը կկարողանան միայն հարցեր բարձրացնել, ելույթներ ունենալ և օգտագործել մոնիտորինգի անցկացման նպատակով գերատսչություններ մտելու իրենց մանդատը:









