Ջհանգիրյանը կառաջնորդվի «Սանասար-Բաղդասար» սկզբունքով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝«Մարտի 1-2-ի» դեպքերի վերաբերյալ քննությանը նոր թափ հաղորդելու վերաբերյալ հանձնարարականի մասին ՀԱԿ պետաիրավական հանձնախմբի ղեկավար, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ասաց. « Միևնույն է՝ չեն կարող բացահայտել այս իշխանությունները: Եվ դա պարզապես Հայ ազգայի կոնգրեսի քաղաքական պահանջներից մեկն էր»: Tert.am-ի այն հարցին, թե նախկին զինդատախազն ինչպե ՞ս է գնահատում ներկայիս զինդատախազ Գևորգ Կոստանյանի աշխատանքը, Գ. Ջհանգիրյանն պատասխանեց՝ ասելով, որ ինքը ոչ մի պաշտոնյայի չի պատրաստվում գնահատել:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Գագիկ Ջհանգիրյանը կներառվի ՀԱԿ համամասնական ցուցակում: Վերջինս ասաց, թե իր համար պատգամավոր դառնալը նպատակ չէ, և Կոնգրեսը ինչպես որոշի, այնպես էլ կանի:
Դրական որոշման դեպքում կառաջադրվի համամասնակա ՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգով: Այս հարցը Գագիկ Ջհանգիրյանը համարում է «Սանասար, Բաղդասարի նման հավասար»:
Հիշեցնենք, որ այս արտահայտությունը խիստ մոդայիկ է քաղբանտարկյալների շրջանում և որոշակի համատեքստ և իմաստ ունի:









