Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումը մեկնարկել է
Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորումն է։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի «Կրասնայա պոլյանա» նստավայրում։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում են գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով։
2008 թվականից ի վեր սա եռակողմ ձևաչափով անցկացվող թվով 11–րդ հանդիպումն է։









