Սկսվել է Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու վերականգնումը
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է հայկական Սբ Նշան, վրացիների մատուցմամբ` Սբ Նիկողայոսի եկեղեցու վերականգնումը Թբիլիսի քաղաքի հին մասում, հաղորդել է Грузия Online-ը:
«Այս փուլում կատարվում է տարածքի մաքրում աղբից: Դրանից հետո վերականգնման աշխատանքներ կսկսվեն վիճելի եկեղեցում», - ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Հունվարի 10-ին Սուրբ Նշանում հրդեհ էր բռնկվել, որից հետո կրքերը այս կառույցի շուրջ թեժացել էին: Սուրբ Նշանը մեկն է Վրաստանի տարածքի 6 վիճելի հայկական եկեղեցիներից, որի նկատմամբ հավակնություններ է դրսևորում վրացական եկեղեցին:
Հրդեհից հետո վրացական եկեղեցին հայտարարություն էր տարածել, որում ասվում է, թե վրաց հոգևորականությունը մտահոգված է հրդեհից Սբ Նշանի կրած վնասներից: Ըստ այդ հայտարարության` վրաց եկեղեցին առաջարկում է վերականգնման աշխատանքներ իրականացնել, որից հետո կստեղծվի համատեղ հանձնաժողով: Առաջարկվում է, նաև, որ այդ հանձնաժողովը համատեղ հնագիտական պեղումներ անցկացնի` հայկական եկեղեցու պատկանելությունը վերջնականապես որոշելու համար:









