Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք Ֆրանսիան դեռևս 2001թ. պետք է ընդուներ. Պատրիկ Օլյե
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ Ֆրանսիան դեռևս 2001թ.՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու ժամանակ պետք է ընդուներ։ Ֆրանսիայի Սենատում ընթացող ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն։
Նա հավելել է, թե Սենատում ներկաներից որևէ մեկը սխալ քայլ կատարելու իրավունք չունի։ «Մեզանից յուրաքանչյուրն այս հարցը իբրև անձնական հարց պետք է դիտարկի և ճիշտ որոշում կայացնի»,-ասել է նա և ընդգծել, որ Հայոց ցեղասպանության փաստը որևէ մեկը չի կարող հերքել։
«Եթե նման օրենք ընդունվել է հրեաների ցեղասպանությունը ժխտելու համար, ապա ինչու նման օրենք չպետք է ընդունվի Հայոց ցեաղսպանության դեպքում, մանավանդ որ այն անհերքելի փաստ է»,- ասել է սենատորը՝ ավելացնելով, որ ազգերի միջև տարբերություն չպետք է դրվի։









