Հայոց ցեղասպանությամբ զբաղվող պատմաբաններն ապահովագրված չեն հետապնդումներից. ֆրանսիացի սենատոր
Ֆրանսիայի Սենատում ընթացող ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ սենատոր Բեռնար Պիրանն անդրադարձել է իր մի շարք գործընկերների այն պնդմանը, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների, ոչ թե խորհրդարանականների քննարկման հարցն է։ «Այո, այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, սակայն ես համոզված եմ, որ պատմաբանները մատչում չեն ունենա պատմական արխիվներին։ Բացի այդ, երբ նրանց հաջողվի որոշակի փաստեր գտնել, այդ դեպքում չեմ կարծում, որ նրանք ապահովագրված կլինեն և չեն հետապնդվի ոստիկանների կողմից»,-ընդգծել է նա:









