Սիրիան հրաժարվել է իշխանության հանձման ծրագրից

10:23 • 23.01.12

Սիրիայի իշխանությունները հունվարի 23-ին մերժել են իշխանության հանձնման ծրագիրը, որն առաջարկվել էր Արաբական երկրների լիգայի կողմից, գրում է Agence France-Presse-ը:

Արաբական երկրների լիգայի ծրագրի համաձայն, նախօրեին երկրի նախագահ Բաշար Ասադը պետք է իշխանության ղեկը հանձներ իր տեղակալին` առաջին փոխվարչապետ Ֆարուք ալ-Շարաային: Բացի դրանից, Ասադին առաջարկվում էր ձևավորել ազգային միասնականության նոր իշխանություն, իսկ կես տարի անց ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Այս ծրագիրը Սիրիայի կառավարությունը համարեցին «ազգային ինքնիշխանության խախտում և ներքին գործերի միջամտություն»և համարեցին որ, այն չի բխում Սիրիայի ժողովրդի շահերից: Իշխանության ներկայացուցիչների խոսքով` երկրի կարգավորման համար բավական է միայն միջոցներ ձեռք առնել` ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Հավելենք, որ Սիրիայի ընդդիմության և իշխանության միջև տարաձայնությունները սկսվել են 2011 թ. մարտին: ՄԱԿ-ի տվյալով այդ ընթացքում զանգվածային անկարգությունների զոհ է դարձել 5 հազ. մարդ: