Աճուրդի կհանվի Ստալինի հետմահու դիմակը

16:34 • 23.01.12

Բրիտանական Mullock's աճուրդի տունը վաճառքի է հանում Խորհրդային Միության` Իոսիֆ Ստալինի հետմահու բրոնզե դիմակը: Հավաքածույում ընդգրկված է նաև նրա ձեռքերի ծեփապատճենը, գրում է newsru.com-ը:

«Սա հավանաբար միակ հնարավուրությունն է նման բան ձեռք բերելու համար: Այլևս հնարավորություն չի լինի հյուրանոցում ունենալ իսկական Ստալինին»,-ասել է Mullock's-ի աշխատակից Ռիչարդ Վեսվուդ-Բրուքսը:

Դիմակի նախնական գինը կազմում է 3-5 հազ. ֆունտ ստերլինգ: Աճուրդը կանցկացվի հունվարի 24-ին:

Ավելի վաղ Mullock's աճուրդի տունը վաճառել էր մի փորագրություն, որում Լենինը և Հիտլերը շախմատ էին խաղում: